Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ԼՂ պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել

ԼՂ պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել
04.12.2016 | 09:36

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, համապատասխան պաշտոնատար անձինք բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ